Լեռնային Ղարաբաղում տեղակայված շուրջ 100 ռուս խաղաղապահ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ. ՌԴ ՊՆ

Աննա Կոստանյան 16.01.2021 - 13:11
16.01.2021 - 13:11 դիտում

Վերջին քսանչորս ժամվա ընթացքում, Լեռնային Ղարաբաղում ծառայություն իրականացնող շուրջ 100 ռուս խաղաղապահներ պատվաստվել են կորոնավիրուսի դեմ: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը:

Նշվում է, որ եուսական խաղաղապահ զորակազմի բժշկական շարժական խմբերը պատվաստումներ են իրականացրել Լեռնային Ղարաբաղի Մարտունու և Մարտակերտի շրջաններում գտնվող 3 դիտակետերում:

Տարածաշրջան է բերվել, ընդհանուր թվով 2000 պատվաստանյութ, որոնք կիրացվեն պատվաստումների երկու փուլի միջոցով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ