Լեռնային Ղարաբաղի տարածքում ականազերծման աշխատանքները շարունակվում են

Աննա Կոստանյան 18.01.2021 - 13:37
18.01.2021 - 13:37 դիտում

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքում ականազերծման աշխատանքները,-այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Մարտակերտ քաղաքի ծայրամասերի ականազերծման և մաքրման ընթացքում ռուս խաղաղապահները կիրառում են ժամանակակից «Ուրան-6» ռոբոտատեխնիկական համալիրները և ականաորոնողական ծառայության շները, որոնք ապահովում են զինծառայողների անվտանգությունը և ականազերծման արագ տեմպը եղանակային բոլոր պայմաններում:

Խաղաղապահ առաքելության ողջ ընթացքում Լեռնային Ղարաբաղում ականազերծվել է շուրջ 551 հա տարածք, 205,3 կմ ճանապարհ: Հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 23,7 հազար պայթյունավտանգ առարկա»,- նշված է հաղորդագրության մեջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ