Լարսը երկու ուղղություններով փակվել է բեռնատար տրանսպորտի համար

Աննա Կոստանյան 13.12.2024 - 16:14
13.12.2024 - 16:14 դիտում

Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում տեղացող առատ ձյան պատճառով` Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով փակվել է բեռնատար տրանսպորտի համար. այս մասին հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
«Թեթև մարդատար տրանսպորտի համար ճանապարհը մնում է բաց»,- ասաց նա։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ