Լավրովն ու Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորումը. ՌԴ ԱԳՆ

Աննա Կոստանյան 21.07.2023 - 18:00
21.07.2023 - 18:00 դիտում

Հուլիսի 21-ին ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է կայացել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:

Նախարարները քննարկել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների հիման վրա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման առանցքային ուղղություններով համատեղ աշխատանքի ակտիվացման ուղիները։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ