Լավրովն ընդգծել է Ռուսաստանի առանցքային դերը Հայաստանի և Ադրբեջանի վիճահարույց հարցերի լուծման գործում

2.12.2021 - 12:44 դիտում

Ռուսաստանն առանցքային դեր ունի Լեռնային Ղարաբաղում արյունահեղության դադարեցման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև վիճահարույց հարցերին կայուն լուծումներ գտնելու գործում։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Դաշնության խորհրդում:

«Մեր ուշադրության կենտրոնում են բազմաթիվ տարածաշրջանային հակամարտությունների հաղթահարմանն ուղղված ջանքերը։ Ռուսաստանը կոնկրետ ներդրում ունի նման ճգնաժամերի կարգավորման գործում։ Դա մեր ջանքերն են՝ ուղղված ահաբեկիչներին ոչնչացնելուն և Սիրիայում քաղաքական երկխոսությունն առաջ մղելուն, և մեր առանցքային դերը Լեռնային Ղարաբաղում արյունահեղության դադարեցման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև վիճահարույց հարցերին կայուն լուծումներ գտնելու գործում»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարը։

Լավրովի խոսքով՝ Ռուսաստանն ակտիվորեն ներգրավված է նաև Աֆղանստանի, Լիբիայի, Եմենի, Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի, պաղեստինա-իսրայելական, Կորեական թերակղզու և այլ թեժ կետերի շուրջ տարվող աշխատանքներում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ