Հոկտեմբերի 4-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի միջև:
Ուշադրության կենտրոնում էին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակից ելք փնտրելու հետ կապված հարցերը:
Ռուսական կողմը մտահոգություն է հայտնել խաղաղ բնակչության շրջանում զոհերի աճի կապակցությամբ: Նշվել է շուտափույտ հրադադարի անհրաժեշտությունը: Վերահաստատվել է պատրաստակամությունը աջակցել կողմերին՝ ղարաբաղյան կարգավորման գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո քաղաքական և դիվանագիտական հուն վերադարձնելու վերաբերյալ՝ համաձայն Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարության: