ՌԴ Իրկուտսկ քաղաքում «Սու» կործանիչն ընկել է երկհարկանի տան վրա։ Այս մասին կիրակի իր Telegram-ալիքում գրել է Իրկուտսկի մարզի նահանգապետ Իգոր Կոբզևը։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Նախնական տվյալներով՝ Իրկուտսկում երկհարկանի տան վրա ընկել է «Սու» կարգի ինքնաթիռ։ Ես դեպքի վայր»,- գրել է նա։
Ըստ Ռիա նովոստիի՝ ինքնաթիռի կործանման հետևանքով երկու օդաչու է զոհվել, բնակիչների շրջանում զոհեր չկան, բռնկված հրդեհը մեկուսացվել է:
Սու-30 ինքնաթիռը վթարի է ենթարկվել փորձնական թռիչքի ժամանակ։