Իրանում ևս 26 մարդ է ձերբակալվել Իսրայելի օգտին լրտեսության կասկածանքով

26.06.2025 - 13:48 դիտում

Իրանում 26 մարդ է ձերբակալվել Իսրայելի օգտին լրտեսություն անելու մեղադրանքով։

Այս մասին հաղորդում է Fars գործակալությունը:

Հաղորդվում է, որ հունիսի 13-ից, երբ Իրանի և Իսրայելի միջև լարվածությունը սրվել էր, նույն մեղադրանքներով ձերբակալվածների թիվը հասել է 700-ի։

Իրանական օրենսդրության համաձայն՝ մեղադրանքի հաստատվելու դեպքում նրանց կարող է սպառնալ մինչև անգամ մահապատիժ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ