Իրանի արևմուտքում գտնվող Իլամ նահանգի Աբդանան քաղաքում գազատարի պայթյունի հետևանքով 2 մարդ է զոհվել, 2-ը՝ վիրավորվել։
Այս մասին հայտնել է Աբդանանի նահանգապետ Մուհամեդ Ռահմանին։
Նրա խոսքով, պայթյունը տեղի է ունեցել մասնավոր ընկերություններից մեկի կողմից հողային աշխատանքների ժամանակ անվտանգության կանոնները չպահպանելու պատճառով։
Պայթյունի հետևանքով նաև մեկ բնակելի տուն է ավերվել։