Իրանի Գերագույն դատարանի շենքի մոտ հրաձգություն է տեղի ունեցել. դատավորներ են զոհվել

18.01.2025 - 13:56 դիտում

Թեհրանում՝ Իրանի Գերագույն դատարանի շենքի մոտ հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով երկու դատավոր է զոհվել, մեկը՝ վիրավորվել:

Այս մասին հ այտնել է IRNA-ն՝ նշելով, որ դատավորները պատասխանատու են եղել ահաբեկչության և լրտեսության մեջ կասկածվողների գործերի համար։

Նշվում է, որ հարձակվողն ինքնասպան է եղել։ Իշխանությունները տեղի ունեցածը ահաբեկչական գործողություն են որակել։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ