Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահի հետ

Աննա Կոստանյան 25.05.2021 - 13:03
25.05.2021 - 13:03 դիտում

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը մեկօրյա այցով գտնվում է Ադրբեջանում, որտեղ նախանշված է բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպում՝ փոխանցում է Irna գործակալությունը:

Այսօր Բաքվում կայացել է Զարիֆի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը: Կողմերի միջև խորհրդակցություններ ու մտքերի փոխանակում են տեղի ունեցել երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև միջազգային ու տարածաշրջանային վերջին զարգացումների ամենակարևոր խնդիրների մասին:

Ադրբեջան կատարած այցից հետո Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը կժամանի Հայաստան, որտեղ կհանդիպի մեր երկրի բարձրաստիճան ղեկավարության հետ:

Գործակալությունը նշում է, որ Իրանի արտգործնախարարի այցն Ադրբեջան և Հայաստան կարող է դիտվել որպես Ղարաբաղյան պատերազմից հետո տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը միտված՝ Թեհրանի դիվանագիտական ջանքերի մի մաս:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ