Իրանի արտգործնախարարը ժամանում է Մոսկվա

23.06.2025 - 09:14 դիտում

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ժամանել է ՌԴ՝ ԱՄՆ-ի ու Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի շուրջ բանակցությունների նպատակով, հայտնում է իրանական IRNA գործակալությունը, գրում է РИА Новости-ն։

Նշվում է, որ բանակցությունների ընթացքում կքննարկվեն Մերձավոր Արևելքում և աշխարհում տիրող իրավիճակը:

Ավելի վաղ Արաղչին հայտարարել էր, որ հունիսի 23-ին բանակցություններ է նախատեսում վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ