Իրանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Թեհրանի վրա ճնշումն ուժեղացնելու՝ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը: Իրանի նավթարդյունաբերության դեմ Վաշինգտոնի նոր պատժամիջոցներն Էսմայիլ Բաղաեին անվանել է միանգամայն չարդարացված և միջազգային չափանիշներին հակասող։
«ԱՄՆ նոր վարչակազմի որոշումները խոչընդոտում են տնտեսական գործընկերների հետ մեր օրինական առևտուրը: Նման միակողմանի գործողությունների հետևանքների պատասխանատուն լինելու է ամերիկյան կողմը»,- նշել է պաշտոնյան:
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդն էլ պնդել է, որ Թեհրանը չպետք է բանակցի Վաշինգտոնի հետ, որովհետև դա պատվաբեր չէ: Ալի Խամենեիի խոսքով՝ փորձը ցույց է տալիս, որ դա որևէ հարց չի լուծում: