Իրանը մտադիր չէ կասեցնել միջուկային արդյունաբերության զարգացումը

22.06.2025 - 09:39 դիտում

Իրանը մտադիր չէ կասեցնել միջուկային արդյունաբերության զարգացումը Իսլամական Հանրապետության մի շարք միջուկային օբյեկտների վրա հարվածներից հետո և ակնկալում է, որ միջազգային հանրությունը կդատապարտի այդ հարվածները, ասվում է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության հայտարարության մեջ։

«Մենք ակնկալում ենք, որ միջազգային հանրությունը կդատապարտի ջունգլիների կանոնների վրա հիմնված անօրինականությունը և կաջակցի Իրանին իր օրինական իրավունքների իրացման հարցում:

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը հավաստիացնում է իրանական մեծ ազգին, որ չնայած իր թշնամիների չարագործ դավադրություններին, իր հազարավոր գիտնականների ջանքերով թույլ չի տա ազգային միջուկային արդյունաբերության զարգացման դադարեցումը»,- ասվում է կազմակերպության Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում գտնվող իրանական երեք միջուկային օբյեկտի դեմ ամերիկյան բանակի հաջող գործողության մասին։դեմ ադեմ ամերիկյան բանակի հաջող
ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի հարվածներից հետո Թեհրանը պետք է համաձայնի «ավարտել այս պատերազմը»։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ