Թեհրանն Իսրայելի դեմ առաջին անգամ կիրառել է իր նոր՝ «Խեյբար» (Kheibar) տեսակի հրթիռներն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Իրանին, հաղորդում է իրանական Mehr գործակալությունը:
«Խեյբար» հրթիռն առաջին անգամ արձակվել է Իսրայելի ուղղությամբ այդ գործողության ընթացքում»,- հաղորդել է գործակալությունը՝ հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ):
Իր հերթին, ՑԱՀԱԼ-ը հայտնել է, որ երկրի ռազմաօդային ուժերը սկսել են հարվածներ հասցնել Իրանի արևմուտքում գտնվող ռազմական թիրախներին: