Boeing օդանավի անհետացման գործով քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածով՝ օդանավի զավթումը, խորհրդարանում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը։
«Հիմա աշխատանքները տարվում են, որպեսզի օդանավը վերադարձվի», – ասաց նա։
Հարցին, թե իրանական կողմի հետ հստակ պայմանավորվածություն կա՞, որ օդանավը պետք է վերադարձվի, ԱԱԾ տնօրենի տեղակալը պատասխանեց.
«Այո, կարծում եմ՝ տեխնիկական խնդիրներ կան»։