Իսրայելում պահեստազորի զանգվածքային հավաք է. հայտարարվել է պատերազմի պատրաստության մասին

7.10.2023 - 11:17 դիտում

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է պահեստազորի զանգվածային հավաքի մասին՝ Գազայի հատվածից շարունակվող հրթիռակոծման և սահմանամերձ շրջաններ զինյալների ներթափանցման պատճառով:

Իսրայելի պաշտպանության բանակն իր հերթին հայտարարել է պատերազմի պատրաստության մասին։

Վարչապետ Բենիամին Նեթանյահուն մեկել է պաշտպանության նախարարության կենտրոնակայան՝ անվտանգության բլոկի հրամանատարության հետ հանդիպման։

Հարավային և կենտրոնական շրջանների խաղաղ բնակիչներին կարգադրվել է մնալ ապաստարանների մոտ, իսկ Գազայի հատվածին հարող տարածքում՝ ապաստարանների ներսում։

Վաղ առավոտյան Գազայի հատվածի արմատականները տասնյակ հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ։ Երկրի հարավային և կենտրոնական հատվածներում, այդ թվում՝ Թել Ավիվում, հնչել են հրետակոծության մասին նախազգուշացնող ազդանշաններ։ Քաղաքում լսվել են հակաօդային պաշտպանության գործողություններ ձայները։

Լրատվամիջոցները հայտնում են առնվազն երկու վիրավորի մասին, իսկ ավելի ուշ բժիշկները հաստատել են հրթիռի ընկնելու հետևանքով տարեց կնոջ մահը։

Բացի այդ, Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ Գազայի հատվածից մի խումբ զինյալներ ներթափանցել են Իսրայելի տարածք: Ականատեսների վկայությամբ՝ որոշ բնակավայրերում փողոցային մարտեր են։ Սոցցանցերում հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես են զինված զինյալները պիկապ մեքենաներով շրջում փողոցներով և լսվում են կրակոցներ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ