Ապրիլյան պատերազմի ժամանակ ոչ միայն Իսրայելի իշխանությունները տեղյակ էին, որ օգտագործում են այդ ԱԹՍ-ները ոչ թե պաշտպանության այլ հարձակման համար, այլ Իսրայելից եկած մասնագետներն էին այն ժամանակ դրանք օգտագործում: Այս մասին հրավիրված ասուլիսին ասաց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով հարցին, որ Իսրայելը հարվածային ԱԹՍ-ները տվել է Ադրբեջանին՝ պաշտպանության նպատակով, ի՞նչ է կարծում, արդյոք տեղյակ են, որ դրանք հարձակման համար են օգտագործվում:
«Դրա համար էլ եթե Իսրայելի իշխանություններն ասեն՝ տեղյակ չեն, դա հերթական ծաղրանքն է մարդկության նկատմամբ: Իհարկե, տեղյակ են և շարունակում են այսօր էլ մատակարարել և այս ցեղասպանության համար պատասխանաատու է նաև Իսրայելի իշխանությունը, որը ապրել է ցեղասպանություն»,- ասաց նա և հավելեց.
«Աշխարհում փողն է տիրում և Իսրայելի ղեկավարության կողմից իրականացվող այդ քայլերը հերթական ապացույցն են, որ փողի համար ոտնահարում են ոչ միայն մարդկային արժեքները այլ Աստծո կողմից պարտադրված արժեքները: Տեղյակ է ոչ միայն Իսրայելի իշխանությունը, այլ տեղյակ են բոլոր իշխանությունները և շարունակում են մատակարերել Ադրբեջանին»: