Գազայի հատվածում տեղական ժամանակով 11:15-ին ուժի մեջ է մտել հրադադարը:
Այս մասին հայտնում է The Times of Israel-ը։
Պաշտոնական Քաթարը ևս հաստատել է, որ Գազայում հրադադարի ռեժիմ է մտել։
Իսրայելը միջնորդներից ստացել է պատանդների ցուցակը, որոնց ՀԱՄԱՍ-ը պետք է ազատի հունվարի 19-ին։
Այս մասին էլ պաշտոնապես հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։
Միևնույն ժամանակ, Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գուրիոնը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի պատճառով իր հրաժարականի մասին։