Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին

Աստղիկ Խաչատրյան 13.06.2025 - 09:47
13.06.2025 - 09:47 դիտում

Գիշերը Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է «Արթնացող առյուծ» գործողության մեկնարկի մասին, որն ուղղված է իրանական միջուկային ծրագրի դեմ։ Երկրի պաշտպանության նախարար Իսրայել Կացն այս գործողությունները «կանխարգելիչ հարված» է անվանել և հայրենակիցներին նախազգուշացրել Թեհրանի կողմից հնարավոր պատասխան հարվածի մասին։

Իսրայելում հայտարարվել է արտակարգ դրություն: Իրանական ԶԼՄ-ները հայտնում են, որ երկրի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ մայրաքաղաքում, լսվել են պայթյուններ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ