Ինքը լքելու է այդ տեղը, խոսքը ժամանակի մասին է. Ալեն Սիմոնյանը՝ Կաթողիկոսի մասին

1.07.2025 - 17:38 դիտում

Ես խնդրում եմ, հորդորում եմ Կտրիճ Ներսիսյանին՝ հնարավորինս արագ լքի իր կարգավիճակը: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Ինչքան երկար տևեց այս պատմությունը, այնքան իրեն, մեր երկրին, մեզ բոլորիս ձեռնտու չի լինելու: Վերջը լինելու է նույնը. ինքը լքելու է այդ տեղը, խոսքը ժամանակի մասին է:

Ես` որպես հավատացյալ մարդ, որը մկրտված է Հայ Առաքելական եկեղեցում, որի համար Հայ Առաքելական եկեղեցին սրբություն է, ես չեմ ուզում, չեմ կարող հանդուրժել նման բան:

Պայքարելու եմ, համոզելու եմ. այն, ինչ անում է վարչապետը: Նա ամեն օր բացատրում է, ամեն օր ցույց է տալիս ճանապարհը»,- նշեց Ալեն Սիմոնյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ