Ինտենսիվ տեղումներ և բուք. Ճանապարհները` Շիրակի մարզում

Աննա Կոստանյան 20.02.2025 - 10:53
20.02.2025 - 10:53 դիտում

Շիրակի մարզում ամբողջ գիշեր ճանապարհները սպասարկող ընկերությունները կատարել են ձմեռային սպասարկման՝ մաքրման և աղով ու ավազով մշակման աշխատանքներ։

Փետրվարի 20-ին՝ ժամը 9:10-ի դրությամբ, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Ամասիայի, Աշոցքի տարածաշրջաններում ինտենսիվ տեղումները շարունակվում են։

Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Հոռոմ-Արթիկ-Մեծ Մանթաշ ճանապարհահատվածներում բուք է։

Մարզում փակ ճանապարհներ չկան, սակայն շարունակվող բքի և ուժեղ քամու պատճառով որոշ հատվածներ երբեմն դառնում են դժվարանցանելի։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ