Դոնալդ Թրամփը Truth Social-ում գրել է, որ Իսրայելը և Իրանը հավասարապես ցանկացել են դադարեցնել պատերազմը։
«Ինձ համար մեծ պատիվ էր ոչնչացնել Իրանի միջուկային բոլոր օբյեկտներն ու կարողությունները, այնուհետև դադարեցնել պատերազմը»,- գրել է ԱՄՆ նախագահը։
Բենիամին Նեթանյահուն ևս հայտարարել է Իրանի միջուկային ծրագրի ապամոնտաժման մասին և խոստացել կրկին հարվածել Իսլամական Հանրապետությանը, եթե փորձ արվի վերակենդանացնել ծրագիրը։
Չնայած Իսրայելի և Միացյալ Նահանգների ղեկավարների պնդումներին՝ CNN-ը և NYT-ը, հղում անելով ԱՄՆ ռազմական հետախուզությանը, հայտնում են, որ իրանական օբյեկտներին հարվածները լիովին չեն ոչնչացրել Իսլամական Հանրապետության միջուկային ծրագիրը։ Դոնալդ Թրամփը մեղադրել է ԶԼՄ-ներին՝ ապատեղեկություն տարածելու համար: Սպիտակ տունը հայտարարել է, որ «փորձ է արվում նվաստացնել» Թրամփին և «վարկաբեկել» ամերիկյան զինված ուժերը։