«Իմ քայլը» հիմնադրամի նոր գործադիր տնօրենը հոգաբարձուներին է ներկայացրել ընթացիկ ծրագրերի զարգացման ուղիները

Գոհար Ստեփանյան 27.04.2021 - 11:57
27.04.2021 - 11:57 դիտում

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում՝ տեղեկացնելով, որ ընթանում է «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը:

«Նոր գործադիր տնօրենը՝ Լիլիթ Գրիգորյանը, հոգաբարձուներին է ներկայացնում Հիմնադրամի ընթացիկ ծրագրերի զարգացման ուղիները, ինչպես նաև նոր ծրագրերը։

Առաջիկայում կներկայացնենք հիմնադրամի 2020-2021 թվականների գործունեության մանրամասն ֆինանսական հաշվետվությունը»,- գրել է վարչապետի տիկինը:

 

ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստն է։ Նոր գործադիր տնօրենը՝ Լիլիթ Գրիգորյանը հոգաբարձուներին է…

Опубликовано Anna Hakobyan Понедельник, 26 апреля 2021 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ