ԻՀՊԿ-ն մեղադրել է ԱՄՆ-ին Հանիեի սպանությանն աջակցելու համար և խոստացել վրեժ լուծել

3.08.2024 - 18:00 դիտում

Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն սպանվել է իսրայելական բանակի մոտ 7 կգ քաշով մարտագլխիկով փոքր հեռահարության արկի կրակոցից: Այդ մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը:

ԻՀՊԿ-ն մեղադրել է ԱՄՆ-ին՝ Հանիեի սպանությանն աջակցելու համար և խոստացել վրեժ լուծել:

«Հանիեի արյունը թափելու պատասխանը կլինի խիստ պատիժը, որը վրա կհասնի համապատասխան կերպով հարմար վայրում և ժամանակամիջոցին»,- հայտարարել է ԻՀՊԿ-ն:

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հուլիսի 31-ին հայտնել է Հանիեի մահվան մասին Թեհրանում նրա բնակության վայրի վրա հարձակման ժամանակ, ուր նա ժամանել էր Իրանի նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու: ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ սպանության պատասխանատվությունը կրում են Իսրայելը և ԱՄՆ-ը՝ խոստանալով, որ այդ հարձակումն անպատասխան չի մնա։

×
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ