«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ նոյեմբերի 21-ին՝ ժամը 19:50-ի դրությամբ, Մաստարա-Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է։
«Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ։
Վարորդներին կոչ ենք անում երթեւեկել ձմեռային անվադողերով», – ասված է հիմնադրամի հաղորդագրության մեջ: