Ժամանակավորապես կդադարեցվի ՀՀ բնական գազի մատակարարումը

Աննա Կոստանյան 26.12.2024 - 13:19
26.12.2024 - 13:19 դիտում

«Հյուսիսային Կովկաս – Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ – Սագուրամո» (DN 1000) մայրուղային գազատարի 125 կմ հատվածում (ՀՀ սնող), վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով, դեկտեմբերի 26-ին՝ ժամը 13:00-ից 19:00-ն, կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը: Այս մասին տեղեկացնում են «Գազպրոմ Արմենիայից»։

Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների անխափան և հուսալի գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների ծավալների հաշվին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ