ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանին հասցված ամերիկյան հարվածներից հետո սպառնացել է Թեհրանին շատ ավելի մեծ ողբերգությամբ, եթե վերջինս չհամաձայնի խաղաղ գործարք կնքել։
«Կա՛մ խաղաղություն կլինի, կա՛մ Իրանին կպատուհասի շատ ավելի լուրջ ողբերգության, քան այն, ինչին մենք ականատես եղանք վերջին ութ օրվա ընթացքում:
Հիշե՛ք, դեռ շատ թիրախներ են մնացել»,- ասել է ԱՄՆ նախագահը ամերիկյան ժողովրդին ուղղված իր ուղերձում:
Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի միջուկային օբյեկտների դեմ ամերիկյան բանակի գործողության մասին:
Համապատասխան գրառումը ԱՄՆ նախագահը կատարել էր Truth Social սոցցանցի իր էջում:
«Մենք ավարտեցինք շատ հաջող հարձակումն Իրանի 3 միջուկային օբյեկտի դեմ, ներառյալ՝ Ֆորդոյի, Նաթանզի ու Սպահանի»,- գրել էր նա: