Թվիթերի սեփականատեր Իլոն Մասկը հայտնել է, որ հարթակում շուտով կավելացնեն աուդիո և տեսազանգերի գործառույթ։
«Շուտով կհայտնվի ձայնային և տեսազրույց այս հարթակի յուրաքանչյուր օգտատիրոջ համար, և դուք կկարողանաք շփվել մարդկանց հետ աշխարհի ցանկացած կետից՝ առանց նրանց ձեր հեռախոսահամարը հաղորդելու»,- գրել է Մասկը Թվիթերում։
Մինչև վերջ պարզ չէ՝ զանգերը կհայտնվեն սոցցանցի հավելվածո՞ւմ, թե՞ ամբողջ հարթակում։ Առայժմ հայտնի չէ, թե երբ կգործարկվի այս գործառույթը:
Մասկը նաև հայտնել է, որ մայիսի 10-ին սոցիալական ցանցում կհայտնվի անձնական հաղորդագրությունների գաղտնագրում։