Թուրքիան կորցրել է Եվրամիության նկատմամբ վստահությունը. Էրդողան

4.11.2023 - 17:14 դիտում

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Անկարան կորցրել է Եվրամիության նկատմամբ վստահությունը կառույցի տարօրինակ և ոչ հետևողական գործողությունների պատճառով։ Ռեջեփ Էրդողանի խոսքով՝ Եվրամիությունը կանգնել է Իսրայելի կողքին, միաժամանակ դուրս է եկել ռուս-ուկրաինական կարգավորման դիվանագիտական գործընթացներից:

«Անկարան քայլեր կձեռնարկի՝ պատասխանատվության ենթարկելու Իսրայելին՝ Գազայի հատվածում ռազմական հանցագործությունների համար,- նշել է նա:

Էրդողանը հավելել է՝ Իսրայելի գործողություններից հետո այդ երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այլևս այն մարդը չէ, որի հետ թուրքական կողմը կարող է զրուցել: Էրդողանի խոսքով՝ տեղի ունեցածի միակ պատասխանատուն Նեթանյահուն է:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ