Թուրքիայի Քոնյա նահանգի մայրուղում ավտոբուս է կողաշրջվել, որի հետևանքով մեկ մարդ զոհվել է, 26-ը՝ վիրավորվել։
«Այսօր առավոտյան Ադանա-Քոնյա մայրուղու Էրեքլի գյուղի մոտ վարորդը կորցրել է ուղևորատար ավտոբուսի կառավարումը, այն շրջվել է։ Նախնական գնահատականներով՝ մեկ մարդ մահացել է, ևս 26-ը վիրավորվել են», – հայտնել են տեղական իշխանությունները։
Բոլոր ուղևորները տեղացիներ են։ Վիրավորները հոսպիտալացվել են մոտակա հիվանդանոցներ, սկսվել է հետաքննություն։