Թուրքիայում ԱՄՆ դեսպանը Բեյրութ կատարած այցի ընթացքում կքննարկի «Հըզբոլլահի» զինաթափման հարցը. Al Nahar

4.07.2025 - 16:37 դիտում

Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը, որը նաև միջնորդ է Լիբանանի և Իսրայելի միջև սահմանային խնդիրների կարգավորման հարցերում, հուլիսի 7-ին երկօրյա դիվանագիտական ​​​​առաքելությամբ կժամանի Բեյրութ։

Al Nahar թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ հատուկ դեսպանը Լիբանանի ղեկավարության հետ կքննարկի շիա «Հըզբոլլահ» շարժման զինաթափման հարցը, որը պետք է նախորդի իսրայելական զորքերի դուրսբերմանը երկրի հարավում գտնվող հինգ օկուպացված տարածքներից։ «Հըզբոլլահը» պատրաստակամություն է հայտնել համագործակցել Լիբանանի իշխանությունների հետ, բայց դեռևս կոնկրետ պարտավորություններ չի ստանձնել զենքը հանձնելու հարցում։

Բանակցությունների օրակարգում ընդգրկված մյուս թեմաներից են լիբանանա-իսրայելական սահմանի սահմանազատումը, Լիբանանին միջազգային օգնությունը և կառավարության բարեփոխումների ծրագիրը։

Թերթի փոխանցմամբ՝ Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը մտադիր է հուլիսի 7-ին Բարաքի հետ հանդիպմանը ԱՄՆ-ից «ամուր երաշխիքներ» պահանջել։ Դրանք հիմնականում վերաբերում են Իսրայելի ագրեսիվ գործողությունների դադարեցմանը, որոնք խախտում են 2024 թվականի նոյեմբերի 27-ին կնքված հրադադարի համաձայնագիրը և թույլ չեն տալիս վերականգնողական աշխատանքներ սկսել Լիբանանի հարավի տուժած շրջաններում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ