Թուրքիայում ամերիկամետ քաղաքականություն վարողները ժողովրդի դավաճան են. Սոյլու

27.05.2023 - 13:59 դիտում

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն ժողովրդի դավաճան է անվանել բոլոր նրանց, ովքեր երկրում կվարեն ամերիկամետ քաղաքականություն:

«Ով էլ վարի ամերիկամետ քաղաքականություն, այսուհետ կհամարվի թուրք ժողովրդի դավաճան»,- գրել է Սոյլուն Twitter-ի իր միկրոբլոգում:

Ավելի վաղ Սոյլուն Վաշինգտոնին մեղադրել էր Թուրքիայի նախագահի ընտրությունների առաջին փուլի քվեարկության ընթացքին միջամտելու փորձերի համար։

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ