Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ու արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն այցելել են Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Թուրք նախարարներն արդեն հանդիպում են ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Վերջին շրջանում հաճախակի են դարձել Թուրքիայի ռազմա-քաղաքական ղեկավարության այցերը Ադրբեջան: