«Այսօր առավոտյան Ադրբեջանի ԶՈՒ նորից շարունակել են տարբեր ուղղություններով հարձակողական գործողություններ։ Մի քանի բնակավայրերում խաղաղ բնակիչները ենթարկվել են հրետակոծության։
Հադրութի հյուսիսային գյուղերում և Ավետարանոցում՝ բնակավայրերին մոտ և անտառներում շարունակվել են ադրբեջանական դիվերսիոն խմբերի դեմ գործողությունները։
Թշնամին փորձել է առաջանալ դեպի Բերձոր և ՀՀ սահման, այդ թվում՝ կիրառելով հրետանի և ԱԹՍ-ներ, բայց հաջողություն չի ունեցել։
Հայկական գյուղերի ուղղությամբ թեթևազեն թշնամին նույնպես փորձում է առաջանալ և հետ շպրտվում։
Դաշտավայրերում որոշակի հաջողությունից հետո թշնամին փորձում է հարձակում զարգացնել նաև լեռնային-անտառային տեղանքներում, որտեղ այդքան էլ հաջողություն չի ունենում, և ընթանում է մարտավարական առումով բարդ պայքար։
Ավետարանոց գյուղի ուղղությամբ թշնամական դիվերսիոն խմբերը մի քանի օր է՝ փորձում են զարգացում ունենալ՝ արժանանալով հայկական ուժերի հակազդեցությունը։ Հիմնականում ընթանում է փոքր խմբերի դեմ պայքար՝ առանց հրետանային սաստիկ կրակի։
Պատերազմը, որոշակիորեն փոխելով բնույթը, շարունակվում է։ ՊԲ վարում է բարդ մարտեր լեռներում, անտառներում, կիրճերում։ Այսօր չեզոքացվել են թշնամական մի քանի դիվերսիոն խմբեր։
Թշնամին որոշակիորեն կորցրել է քանակական ու տեխնոլոգիական առավելությունները, որը բխում է ինչպես տեղանքից, այնպես էլ մեր հմտությունների կատարելագործումից։»
Նա նաեւ ներկայացրեց քարտեզ՝ իրավիճակը ռազմաճակատում