Թբիլիսիի խոշոր առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել

Աննա Կոստանյան 28.01.2025 - 21:02
28.01.2025 - 21:02 դիտում

Թբիլիսիում հրդեհ է բռնկվել «Լիլո» մանրամեծածախ առևտրի կենտրոնում: Հրդեհը տարածվել է կենտրոնի մոտ 5 հազար քառակուսի մետր տարածքում՝ հայտնել Է արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը:

Այրվել են պահեստներ և խանութներ: Հրդեհը մարելու համար մոբիլիզացվել է 15 հրշեջ հաշվարկ։ Վնասի չափը դեռևս հայտնի չէ։

Հրդեհի պատճառը պարզելու համար հետաքննություն է սկսվել։ Նախնական տվյալով՝ հրդեհը բռնկվել է շենքի երկրորդ հարկում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ