Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում ընթանում է Հայաստան-Ֆարերյան կղզիներ ֆուտբոլային հանդիպումը:
Այն մեկնարկել է ակցիայով, հանդիսատեսի շարքերում գտնվող քաղաքացիները մի քանի հատվածից գունավոր ծուխ են պարզել՝ պահանջելով ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հրաժարականը:
Հանրապետական մարզադաշտում ոստիկանական մեծաթիվ ուժեր են կուտակված:
Ծխի պատճառով Հայաստան-Ֆարերյան կղզիներ հանդիպումը մի քանի րոպեով դադարեցվել է, այնուհետ՝ շարունակվել:
Ֆարերյան կղզիների հավաքականը բացել է հանդիպման հաշիվը 11 մետրանոցով։