Ընթանում է Հայաստանի և Կանադայի արտաքին գործերի նախարարների առանձնազրույցը

Աննա Կոստանյան 25.10.2023 - 14:28
25.10.2023 - 14:28 դիտում

Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին ժամանել է ՀՀ ԱԳՆ:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ արտգործնախարարությունից, տեղի է ունենում Հայաստանի և Կանադայի արտաքին գործերի նախարարների առանձնազրույցը, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը:

Ավելի վաղ հայտնել էինք՝ պաշտոնական այցով Հայաստան ժամանած Կանադայի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրների ուղեկցությամբ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ