Բրատիսլավայում ընթացող Եվրոպայի առաջնությունում Արման Անդրեասյանը ծանր գոտեմարտում 1:4 հաշվով զիջեց Աշխարհի նախկին չեմպիոն Բաևին և դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն։ Այս մասին հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վազգեն Թևանյանն առանց գոտեմարտի հռչակվել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: