Թուրքիայի Ռիզե նահանգի ընտրատեղամասերից մեկում իշխող կուսակցության վստահված անձը մահացել է։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Էրդողանի կուսակցության Ռիզեի տեղամասերից մեկի վստահված անձ, կուսակից Շերեֆ Քուրթը մահացել է քվեատուփի մոտ։
Դեպքի վայր ժամանել է բժիշկների խումբն ու արձանագրել, որ Էրդողանի կուսակիցը մահացել է սրտի կաթվածից։
Ինչպես հայտնի է, այսօր Թուրքիայում մեկնարկել են նախագահական և խորհրդարանական ընտրությունները։