Էրդողանի խոսնակն անդրադարձել է հայ-ադրբեջանական ռազմական գործողություններին

Աննա Կոստանյան 27.09.2020 - 14:13
27.09.2020 - 14:13 դիտում

Ermenihaber:Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը Twitter-ում անդրադարձել է շփման գծի երկայքնով ծավալվող հայ-ադրբեջանական ռազմական գործողություններին։

Նա աջակցություն է հայտնել Ադրբեջանին, իսկ Հայաստանի հասցեին հնչեցրել հրադադարի ռեժիմը խախտելու և քաղաքացիական բնակավայրերի վրա կրակ բացելու ստահոդ մեղադրանքներ։

Քալընը անհապաղ անհրաժեշտություն է համարել միջազգային հանրության արձագանքը։

«Այս հարձակումների մեջ Թուրքիան Ադրբեջանի կողքին է։ Ադրբեջանը միայնակ չէ և ունի Թուրքիայի լիակատար աջակցությունը»,- շեշտել է Էրդողանի խոսնակը Քալընը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան՝ 07։10-ի սահմաններում ադրբեջանական զորքերը հարձակման են անցել արցախա-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով։ Արցախի ուղղությամբ սկսվել է օդային և հրթիռային հարձակում։ Թշնամին հետ է մղվել՝ կրելով կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստներ: Մարտերը շարունակվում են։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ