Ֆրանսիական ապրանքները բոյկոտելու կոչերը Թուրքիային ավելի են հեռացնում Եվրամիությունից: Այս մասին ասել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչը՝ Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ։
«Թուրքիայի և ԵՄ-ի միջև գոյություն ունեցող համաձայնագիրը նախատեսում է ապրանքների ազատ փոխանակում: ԵՄ անդամ երկրներից մեկի ապրանքները բոյկոտելու կոչերը հակասում են Թուրքիայի ստանձնած պարտավորություններին և էլ ավելի հեռացնում Թուրքիային ԵՄ-ից», – ասել է նա: