ԶՈւ ԳՇ պետը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարի հետ

16.07.2025 - 13:49 դիտում

ԱՄՆ եվրոպական հրամանատարության հրավերով՝ հուլիսի 14-ից Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը՝ Եվրոպայի ցամաքային զորքերի հրամանատարության համաժողովին մասնակցելու համար:

Այս մասին հայտնել են ՊՆ-ից:

518347039_1078642067752258_972139468004724933_n.jpg (218 KB)

Համաժողովի շրջանակում ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Պիեռ Շիլլի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի զինված ուժերի համագործակցությանը վերաբերող հարցեր:

Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը նաև մի շարք ոչ պաշտոնական հանդիպումներ է ունեցել ԱՄՆ և եվրոպական բանակների ցամաքային զորքերի բարձրաստիճան զինվորականների հետ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ