Զուրաբիշվիլին որոշել է լքել Վրաստանի նախագահական նստավայրը

29.12.2024 - 13:47 դիտում

Սալոմե Զուրաբիշվիլին որոշում է կայացրել լքել Վրաստանի նախագահական նսավայրը՝ Օրբելիանի պալատը՝ հայտարարելով, որ տանում է իր հետ լեգիտիմությունը։

Զուրաբիշվիլիի ճեպազրույցին զուգահեռ՝ Վրաստանի խորհրդարանում տեղի է ունեցել Վրաստանի 6-րդ նախագահ Միխեիլ Ղավելաշվիլիի երդմնակալության արարողությունը։

«Ես լքում եմ նստավայրը և տանում եմ ինձ հետ լեգիտիմությունը: Այնտեղ, որտեղ չկա ժողովուրդ, չկա լեգիտիմություն: Ես դուրս կգամ ձեզ մոտ և կլինեմ ձեզ հետ: Այստեղ ոչ ոք չի եկել, և ինձ պատաասխանել են սպառնալիքներով»,- հայտարարել է Զուրաբիշվիլին իր կողմնակիցներին, որոնք սկսել են հավաքվել նախագահականի մոտ:

Ավելի վաղ Զուրաբիշվիլին հայտարարել էր, որ Վրաստանի նախագահի երդմնակալությունն իրավական ուժ չունի:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ