Զինված անձը կողոպտել է Երևան-Երասխ ավտոճանապարհի բենզալցակայաններից մեկը

Գոհար Ստեփանյան 29.11.2020 - 17:32
29.11.2020 - 17:32 դիտում

Զինված անձը թալանել է Երևան-Երասխ ավտոճանապարհի Շահումյան գյուղի Արազի փողոցի 20 հասցեում գործող բենզալցակայանը, տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Համաձայն կայքի տեղեկության՝ երեկ՝ նոյեմբերի 28-ին ուշ երեկոյան՝ մոտ ժամը 22:50-ին, ինքնաձիգով զինված անհայտ անձը մտել է նշված բենզալցակայանի աշխատասենյակ, սպառնացել և պահանջել գումար և ոսկյա զարդեր։

Հարձակման ժամանակ բենզալցակայանում երեք քաղաքացի է եղել, մեկը՝ աշխատակից։ Վերջինս՝ բենզալցակայանի լիցքավորող 24-ամյա Սպարտակ Օ-ն, սենյակում եղած չհրկիզվող պահարանում գտնվող ողջ գումարը տվել է հարձակվողին։ Նա, վերցնելով գումարը, փախել է։

Փաստի առթիվ քննչական բաժնում ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ