Զինծառայող Սևակ Հովհաննիսյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրվարույթի շրջանակներում երկու անձ կալանավորվել է:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը:
Ինչպես հայտնել էինք փետրվարի 18-ին, զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել:
ՀՀ ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ փետրվարի 17-ին՝ ժամը 09:20-ի սահմաններում, հայտնաբերվել էր ՊՆ N զորամասի զինծառայող Սևակ Վարդանի Հովհաննիսյանի՝ հրազենային վնասվածքով դին: