Զինամթերքի հետ անզգույշ վարվելու հետևանքով թեթև վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ չորս զինծառայող. ՊՆ

Աննա Կոստանյան 28.10.2021 - 18:02
28.10.2021 - 18:02 դիտում

Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, ՀՀ արևելյան ուղղությամբ տեղակայված ՊՆ N զորամասի մարտական հենակետերից մեկում, զինամթերքի հետ անզգույշ վարվելու հետևանքով թեթև վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ չորս զինծառայող։

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են՝ վիրավորներին անհապաղ ցուցաբերվել է առաջին բժշկական օգնություն։

Կատարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ