Զելենսկին Ռուսաստանի դեմ հատուկ տրիբունալ ստեղծելու մասին համաձայնագիր է ստորագրել ԵԽ գլխավոր քարտուղարի հետ

26.06.2025 - 13:14 դիտում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից մեկնել է Ստրասբուրգ: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ նա ստորագրել է համաձայնագիր Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ ագրեսիայի հանցագործության համար հատուկ տրիբունալ ստեղծելու մասին: ՄԱԿ-ը նման հանցագործություն է համարում որևէ պետության կողմից զինված ուժի կիրառումը մեկ այլ երկրի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ։

«Յուրաքանչյուր հանցագործ պետք է իմանա, որ արդարություն կա, և դա վերաբերում է նաև Ռուսաստանին: Մենք պետք է հստակ ցույց տանք, որ ագրեսիան հանգեցնում է պատժի»,- հայտարարել է Զելենսկին համաձայնագրի ստորագրումից հետո։

Հատուկ դատարանը պետք է դատի այն բարձրաստիճան քաղաքական և ռազմական առաջնորդներին, որոնք պատասխանատու են Ուկրաինայում պատերազմի համար: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, վարչապետ Միխայիլ Միշուստինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի նկատմամբ դատավարությունները կարող են սկսվել միայն այն բանից հետո, երբ նրանք հեռանան պաշտոնից։

Մինչ այդ դատարանը կարող է միայն հետաքննություններ անցկացնել, ապացույցներ հավաքել և մեղադրական եզրակացություններ պատրաստել: Դատարանը կազմված կլինի 15 դատավորից, որոնց կնշանակեն տրիբունալի ստեղծման համաձայնագրին միացող պետությունների ներկայացուցիչները։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ