Երևան-Գյումրի ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրյա արգելապատնեշին և կողաշրջվել փոսի մեջ. կան տուժածներ

9.11.2024 - 22:03 դիտում

Նոյեմբերի 9-ին՝ ժամը 18:59-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կաքավաձոր գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 52-րդ կմ-ին Opel մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Մ., ծնված 1976 թ․) դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրյա արգելապատնեշին և կողաշրջված հայտնվել հարակից փոսի մեջ։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` ուղևորներ Լ. Ե.-ն (ծնված 1988 թ․), Ա. Մ.-ն (ծնված 2009 թ․), Դ. Մ.-ն (ծնված 2013 թ․) տեղափոխվել են բժշկական կենտրոն: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը և վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ