Երևանում կսահմանափակվի որոշ փողոցների երթևեկությունը

Աննա Կոստանյան 30.09.2024 - 12:48
30.09.2024 - 12:48 դիտում

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ Երևանում ընթացող Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակում հոկտեմբերի 1-ին կսահմանափակվի որոշ փողոցների երթևեկությունը։

«Միջոցառման մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով առավոտյան ժամը 8:00-ից 19:00-ը պարբերաբար կսահմանափակվի Պռոշյան, Պարոնյան, Դեմիրճյան փողոցների երթևեկությունը։

Խնդրում ենք նշված ժամանակահատվածում խուսափել տվյալ փողոցներով երթևեկելուց։

Պատճառված անհանգստության համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ